«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Նույն մարդիկ համ ծափ են տալիս պետական ապարատը կրճատելու որոշումներին, համ ամենաբարձրն են գոռում «բա ո՞ւր ա պետությունը»։
«Բիզնես միջավայրի բարելավման» անվան տակ տեսչական մարմինները ու գործառույթները կրճատելը ունի գին ու էդ գինը 8.000 սուրմալուների պայթյունի ռիսկն է, այն ռիսկը, որ պետությունը, իր տեսչություններով, 16 տարին մեկ կարող է ստուգել այդքան մեծ քանակի վտանգավոր օբյեկտները։
Դա արվել է հատուկ և կանխամտածված, արվել է պաշտոնապես ու գրավոր` բիզնեսին քիչ անհանգստացնելու հիմնավորմամբ։
Կարդացեք նաև
Էս կյանքում ամեն ինչ ունի գին ու էդ գների միջև ընտրություն կատարելը` ռացիոնալ առևտուրը հենց այն է, ինչը կոչում են քաղաքականություն ու ինչից այդքան հպարտորեն զզվում են մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ։
Ու ամեն անգամ, երբ անդաստիարակների էժան կառնավալին ասում եք քաղաքականություն ու զզվում դրանից, հիշեք «Սուրմալու»-ն, որովհետև քաղաքականությունը նախ և առաջ դա է։