Լրահոս
Օրվա լրահոսը

Կունենանք հիմնանորոգված Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն` ընդլայնված ծառայություններով

Օգոստոս 17,2022 12:07

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Ստեփան Աթոյանին:

Փոխնախարարը նշել է, որ կենտրոնի հիմնանորոգումը, աշխատանքային պայմանների ու մատուցվող ծառայությունների բարելավումն առողջապահության նախարարության գերակայություններից է. «COVID-19 համավարակը ցույց տվեց, թե ժամանակակից աշխարհում որքան կարևոր են ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, բուժման ծառայությունները: Կենտրոնի համար սկսվում է անցումային շրջան: Անելու ենք ամեն ինչ՝ տրամադրվող ծառայությունները և աշխատանքային պայմանները նոր մակարդակի բարձրացնելու համար», – ասել է Լենա Նանուշյանը:

Փոխնախարարը նշել է, որ առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում, ի թիվս մի շարք բժշկական կենտրոնների, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում ևս կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031