Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային անվտանգության խնդիր է». Վրաստանի ՀԿ-ները պահանջում են վերանայել երկրում ՌԴ քաղաքացիների իրավական կարգավիճակը և վիզային ռեժիմ սահմանել. AliQ Media

Օգոստոս 17,2022 11:08

AliQ Media. Վրաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հայտարարություն են տարածել՝ պահանջելով Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել:

Հայտարարության մեջ ՀԿ-ները պահանջում են անհապաղ վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար և վերանայել նրանց իրավական կարգավիճակը, որոնք արդեն մտել են երկրի տարածք։

ՀԿ-ներն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստան ռուսաստանցի այցելուների ժամանումը զգալիորեն աճել է։ Բացի այդ, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստանում գրանցվել է մոտ 6 400 ռուսական ընկերություն, ինչը 7 անգամ ավելի է 2021 թվականի տարեկան ցուցանիշից։

ՀԿ-ների կարծիքով՝ Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիների և բիզնեսի վերահսկողությունը երկրի ազգային անվտանգության խնդիր է։

Նորայր ՄԻՍԿԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031