Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Օհանջանյան. Բաքվի հետ գոնե հասարակական մակարդակով երկխոսությունը թարմացնելու անհրաժեշտություն կա․ չեմ բացառում Ադրբեջանի քաղաքական և հասարակական շրջանակների հետ իմ շփումների վերսկսումը. 1in.am

Օգոստոս 17,2022 10:49

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92»  Լեռնային  Ղարաբաղի  կոմիտեի  համակարգողխաղաղության  և  մարդու իրավունքների  միջազգային մրցանակների  դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

Պարոն Օհանջանյան, մեզ հետ զրույցներում դուք ոչ մեկ անգամ եք նշել, որ ռուսական խաղաղապահ զորախումբն իրականում ոչ այն ինչ է՝ քան օկուպացիոն զորք։ Այս օրերին շատերն են նշում, որ եթե պատերազմից հետո մարդիկ խաղաղապահներին վստահելով վերադարձան Արցախ, այսօր այդ վստահությունը չկա և հակառակը՝ առկա է հիասթափություն։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության հետ կապված, ի՞նչ տրամադրություններ են Արցախում։

 –Այսօր Ղարաբաղի հասարակության մեջ գերիշխող խնդիրը քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ապահովման խնդիրն է։ Բոլորին հուզում է մեկ հարց. որքանո՞վ են ապահով մարդիկ իրենց hայրենիքում, որը կտոր-կտոր է արվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև: Իհարկե, պատերազմից հետո մեր հայրենակիցներից շատերը վերադարձան հայրենիք՝ հույս ունենալով, որ Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն զորքերը «խաղաղապահ ուժերի» քողի տակ կկարողանան պաշտպանել իրենց ֆիզիկական բնաջնջման սպառնալիքներից։ Ռուսական օկուպացիոն զորքերի՝ Լեռնային Ղարաբաղ մտնելուն հաջորդած իրադարձությունները աստիճանաբար ցրեցին այն առասպելը, որ Ռուսաստանը մտել է Ղարաբաղ՝ ապահովելու մեր երկրի քաղաքացիների անվտանգությունը մեր տարածքի նկատմամբ Ադրբեջանի հետագա ոտնձգություններից։ Ուկրաինայում պատերազմը և ռուսական զորքերի բացարձակ անկարողությունը՝ հասնելու բլից-կրիգի, վերջնականապես ցրեցին Ռուսաստանի՝ որպես իրեն առաջադրված խնդիրները լուծելու ռազմական տերության իմիջը։ Սա, Ռուսաստանի դեմ Արևմուտքի ամենախիստ պատժամիջոցների քաղաքականության հետ մեկտեղ, այդ երկրի օկուպացիոն ուժերը Ղարաբաղում լիովին խոցելի դարձրեցին Ադրբեջանի հաստատակամության նկատմամբ՝ ամեն գնով Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի վրա վերահսկողություն ձեռք բերելու համար: Ռուսաստանի կախվածությունը Ադրբեջանի և Թուրքիայի հաղորդակցական և այլ նյութատեխնիկական հնարավորություններից նրան առայժմ շատ զիջող է դարձրել Լեռնային Ղարաբաղում։ Դրանով հիմնականում բացատրվում է Ռուսաստանի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի հիման վրա ժամանակից շուտ համաձայնությունը՝ համաձայնել այլընտրանքային ճանապարհին, Լաչինի միջանցքի փոխարեն, որն Արցախը կապում էր Հայաստանի հետ։ Սեպտեմբերի 1-ը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև համաձայնեցված վերջնական ժամկետն է։ Լաչինի միջանցքը հոգեբանական նշանակություն ունի համայն հայության համար, և դրա կորստով Արցախում շատերը կարծում են, որ մենք վերջապես կորցնում ենք մեր դարավոր երազանքը՝ նոր, միացյալ, վերածնված Հայաստանի կառուցումը… Բայց կան այլ կարծիքներ. այդ թվում՝ իմը, որ չպետք է հուսահատվել և, իհարկե, ամենադժվար իրավիճակից պետք է գտնել այն հնարավորությունները, որոնք ապագայում կմեծացնեն հոգևոր և նյութական ներուժը՝ ժամանակակից մարտահրավերներին համապատասխան, հայոց երազանքը վերադարձնելու համար։

Բերձորի և Աղավնոյի հետ տեղի ունեցողն արդյոք հերթական վկայությունը չէ այն բանի, որ ժամանակն է, որ Արցախը փորձի ինքնուրույն կոնտակտի մեջ մտնել Բաքվի հետ՝ թեկուզ ոչ պաշտոնական տարբերակով։ Նման անհրաժեշտություն  տեսնու՞մ եք ։

Այո, դա մեծապես անհրաժեշտ է։ Նախ, Ադրբեջանը մեր հարևանն է, և ցանկալի է նրա հետ ունենալ նորմալ հարաբերություններ՝ թույլ տալով մեզ լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, առանց ռազմական էքսցեսների հասցնելու, բանակցային սեղանի շուրջ պաշտպանել մեր ազգային շահերը։ Գոնե հասարակական մակարդակով երկխոսությունը թարմացնելու անհրաժեշտություն կա։ Ինչպես գիտեք, ես քաղաքական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ շփվելու ամենամեծ փորձն ունեմ։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ սա մեր երկրին դրանից ոչ մի վատ բան չեղավ։ Տեղեկացնեմ, որ չեմ բացառում Ադրբեջանի քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ շփումների վերսկսումը։ Տեսնենք, թե ինչպես կանցնեն այս հանդիպումները։ Բայց այն, որ դրանք չափազանց անհրաժեշտ են, ես ավելի քան վստահ եմ։ Ես Լեռնային Ղարաբաղի անկախության հավատարիմ կողմնակիցն եմ և երկխոսության նույնքան հավատարիմ ջատագովը։ Մենք պետք է լսենք մեր հակառակորդներին և փորձենք ելք գտնել բարդ իրավիճակից։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031