Մեղավորների անվերջ փնտրտուքը, որով զբաղված է մեր հասարակությունը, միշտ ընթանում է սխալ ուղղությամբ եւ սխալ հասցեատեր է գտնում։
Երեւանի կենտրոնում սոսկալի պայթյուն է տեղի ունեցել, մենք ոչ թե դրա պատճառն ենք փնտրում եւ տրամաբանության շրջանակներում մեղավորներին որոնում, այլ մի քանոնահար աղջկա վրա ենք թափում մեր ազնիվ զայրույթը։
Փլատակներից զոհեր են հանում, ողբերգական ու ցավալի փաստերի ենք բախվում, եւ հղի կնոջ ու մանկահասակ երեխայի դին գտնելու ցավը վերաճում է այդ լուրը փոխանցող լրագրողների հասցեին աներեւակայելի հայհոյանքների։
Պայթյունի պատճառների տարրական վերլուծությունը եւ տարբեր վարկածներ առաջ քաշելու բնական փորձերը հայհոյանքների ու անեծքների տեղիք են տալիս եւ իր վարկածն առաջ քաշող փորձագետի վրա իրավապահներին են «քսի» տալիս:
Կարդացեք նաև
Ամեն ինչ գլխիվայր շրջվել է, իսկ սոցցանցերը երկրի անվտանգության լուրջ սպառնալիքի են վերածվել:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում