Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ, էդ մարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի». մանդատը վայր դրած ավագանու անդամը՝ Անի Խաչատրյանի մասին

Օգոստոս 16,2022 23:56

Այսօր՝ օգոստոսի 16-ին, մանդատը վայր դրած ավագանու իմքայլական անդամ Կարինե Բաղդասարյանը համամիտ չէ իր աղմակահարույց գրառման արձագանքների հետ, թե ինքը ծաղրել է Սուրմալու տոնավաճառի պայթյունը կամ Հիսուսին:

Հիշեցնենք, որ Հատիսի գագաթին նախատեսվող Հիսուսի արձանի դեմ պայքարող Բաղդասարյանը պայթյունից հետո ֆեյսբուքի իր էջում գրել էր՝ «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէր լինի»։

«Իմ կողմից դա ծաղրանք չէ, դա տրագիկոմեդիա է, երբ ելք չես գտնում ներքինդ արտահայտելու, արդեն արտահայտում ես, դառնում է տրագիկոմեդիա»։,- Aravot.am-ի հետ զրույցում բացատրեց ավագանու նախկին անդամը:

Ինչու հենց այդ գրառումից հետո ավագանու անդամը վայր դրեց մանդատը, արդյոք իր աղմկահարույց գրառմանը հաջորդած հանրության պարսավանքի՞ արդյունք էր. մեր զրուցակիցը պնդում է՝ թիմի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով է հեռանում. «Այո՛, կային ներքին անհամաձայնություններ, որոնք սկսել են Հատիսից: Քանի որ ընթացքը ցույց տվեց, որ աշխատանքները չեն կասեցվում, գնում տեսնում եմ, որ ամբողջ ավերումը շարունակվում է եւ ոչ մի պետական ինստիտուտից կոնկրետ արձագանք չի տրվում, ինձ մնում էր միայն արտահայտվելը, աչքիս էլ ոչ մի բան չէր երեւում: Օրենքներ էր խախտվում, ու մեկը, մյուսի վրա գցելով, Հատիսը հասցրին այն վիճակին, որ կա… Իսկ էն, որ ասում են՝ իմ վրա հանրային ճնշում էր, երեք հատ ծիծաղող սմայլիկով կամ երկու քոմմենթով հանրային ճնշում չի լինում:»:

Ինչ վերաբերում է ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի դիտարկումներին, թե Կարինե Բաղդասարյանը ցույց տվեց մարդկային բարոյականության բացակայությունը, Կարինե Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Անի Խաչատրյանի ասածներին ես չեմ ցանկանում պատասխանել, որովհետեւ շատ դեպքեր են եղել, ուղիղ եթերները տեսել ենք՝ ինչ հայհոյանքներ են հնչում, մեկի մազն է պռճկում, մեկին չգիտեմ՝ ինչ է անում: Չեմ ուզում այդ մակարդակին իջնել, որովհետեւ հանրությունն առանց ասելու այդ ամենը տեսնում է: Երբ Հրաչ Սարգսյանը ընտրվեց քաղաքապետ, ու մենք քաղաքական երեկույթի էինք, Անին եկավ, բոլորին փաթաթվեց, պաչեց, երբ որ էն տղամարդկանցից բռնած՝ մինչեւ կնանիք, ինչ հայհոյանք ասես ասում էր: Ես ինձ այդ պահին զգացի ռեալից դուրս, մտածում էի՝ էս ինչ է կատարվում: Ես իր գրածներին չեմ ուզում պատասխանել, ես իրեն էլ, իմ գործընկերներին էլ, երբ  ժամանակին իրենից նեղվում էին հայհոյանքների համար, ասում էի՝ ժողովուրդ, հանգիստ տարեք, էդ մարդը հոգեկան խնդիրներ ունի»:

Ավագանու կազմում Կարինե Բաղդասարյանին «բուտաֆորիա» համարող Անի Խաչատրյանին մեր զրուցակիցը կրկին չցանկացավ արձագանքել, միայն ասաց այդպես համարողները թող զանգեն մշակույթի հանձնաժողով, հետաքրքրվեն՝ ինքն ինչ աշխատանքներ է արել:  «Ինձ ցույց տալու կարիքը չունեմ»,- հավելեց ավագանու նախկին անդամը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Կարինե Բաղդասարյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031