Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել. Hetq.am

Օգոստոս 16,2022 23:39

Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների, Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում ընդամենը 19 վարձակալ կա:

«Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ն Արշակունյաց 15 հասցեի սեփականատերն է։ Սեփականության իրավունքը նշված հասցեի նկատմամբ, համաձայն Կադաստրի կոմիտեի, գրանցել է 2016 թվականին, որը 2018թ․ հուլիսից գրավադրվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ում։

Համաձայն Կադաստրի կոմիտեի՝ Արշակունյաց պողոտա 15 հասցեի անշարժ գույքը իր միավորի որակական և քանակական բնութագրերով բաղկացած է 63 անուն շենք-շինություններից, այդ թվում՝ վարչական շենքից, գրասենյակային տարածքից, առևտրի տաղավարներից և ինքնակամ կառույցներից։ Հողամասի ընդհանուր մակերեսը ավելի քան 6 հա է:

Այդ հասցեն շուրջ 2 տասնյակ վարձակալ ունի, որոնք պաշտոնապես գրանցել են վարձակալության իրավունքը Կադաստրի կոմիտեում։ Բնականաբար, «Սուրմալու» առևտրի կենտրոնը բազմաթիվ տաղավարներ ունի և այդքան էլ վարձակալներ, որոնց իրավունքը Կադաստրում չի գրանցվել։

Այս հրապարակմամբ կանդրադառնանք Կադաստրի կոմիտեում գրանցված վարձակալներին։

2019թ․ հունվարից 141 քմ տարածք վարչական շենքից վարձակալում է «ԱյԹիԷֆ» ՍՊԸ-ն, որը դրամական փոխանցումներ իրականացնող ֆինանսական կազմակերպություն է։ Այս ընկերությունը երկու տարածք է վարձակալել՝ 2019թ․ օգոստոսից ևս 140 քմ տարածք վարչական շենքից է վարձակալել։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031