Լրագրողների հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ ողջ գիշերվա ընթացքում կիրականացվեն որոնողափրկարարական աշխատանքներ: Նրա խոսքով՝ քանի որ կա շենքի փլուզման վտանգ, այն կապամոնտաժվի, որպեսզի ուժային կառույցների ներկայացուցիչներն էլ կարողանան իրենց աշխատանքներն իրականացնել: Նա նաեւ տեղեկացրեց, որ միայն առաջին օրն են ունեցել ծխահարված եւ վնասված փրկարարներ, որոնք ստացել են բուժօգնություն ու վերադարձել շարքեր:
Անդրադառնալով ռումբերի մասին ահազանգերին, Հայկ Կոստանյանը հետեւյալը հայտնեց. «Տեղեկատվությունը փոխանցվում է էլեկտրոնային նամակների միջոցով, վերջին շրջանում քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին է ուղարկվել: Այսօրվա նամակը փոխանցվել է ԱԻՆ քարտուղարությանը՝ մեզ է ուղղված եղել»:
Նա ասաց, որ այս պահին չունեն տեղեկատվություն, թե դա որ երկրից է ուղարկվել, եւ նամակի հեղինակներն արդյոք օտարերկրացինե՞ր են, թե՞ հայեր:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ