Նաիրի համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է նաև Պռոշյան բնակավայրում գործող Հերոսների վերականգնողական քաղաք:
Այս կենտրոնի գործունեության կարևորության մասին մարզպետը մեկ անգամ չէ, որ ընդգծել է ու նաև իր առանձնահատուկ վերաբերմունքը հայտնել կենտրոնի մասնագետների նկատմամբ, որովհետև այստեղ իսկապես հսկայական ու հայրենանվեր աշխատանք են իրականացնում 44-օրյա պատերազմի հետևանքով հոգեկան առողջության հետ կապված մեր տղաների բուժման, նրանց ընտանիքների աջակցության ուղղությամբ:
Մարզի ղեկավարի այցերն այս կենտրոն շարունակական են, հանդիպումներն ու կապը Սուրեն Արեենցի ու նրա թիմի հետ՝ չընդհատվող:
Այս անգամ ևս քննարկվել են ինչպես համատեղ ծրագրեր, այնպես էլ ընթացիկ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ պետք է ներդրվեն առավելագույն ջանքեր:
Մարզպետը ծանոթացել է կենտրոնի հարակից տարածքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին. նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը ևս իրականացվում է կառավարության սուբվենցիոն ծրագրով:
Կարդացեք նաև
Քննարկվել են նաև մարզպետարանի առողջապահական համակարգի մասնագետների ներգրավմամբ աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտությունը՝ կենտրոնի մասնագետների հետ համակարգված աշխատելու և մարզի մյուս կենտրոնների հետ համագործակցությամբ ավելի ընդլայնված հոգեբանական ծառայություններ մատուցելու նպատակով:
Կոտայքի մարզպետարան