Վաղը Աբու-Դաբիում (Միացյալ Արաբական Էմիրություններ) մեկնարկում է շախմատի Masters կարգի մրցաշար, որին մասնակցելու է 152 շախմատիստ:
Շվեյցարական մրցակարգով անցկացվող ինը տուրում հաղթողի կոչման համար կպայքարեն նաեւ Հայաստանի վեց շախմատիստներ՝ շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալակիրներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ գրոսմայստերներ Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը եւ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ