Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիբրիդային պատերազմի բաղադրիչ նշված թշնամական գործողությունը ոչ միայն պետք է չեզոքացվի, այլև թշնամուն հասցվեն համարժեք, ավելի ցանկալի է՝ անզուգաչափ պատասխան հարվածներ. Վարդան Ոսկանյան

Օգոստոս 16,2022 17:10

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի թվիթերյան գրառումը

Արդեն իսկ պարբերական բնույթ ստացած՝ այս կամ այն վայրերում պայթուցիկ սարքերի իբր առկայության մասին կեղծ ահազանգերն, ամենայն հավանականությամբ, Հայաստանի Հանրապետության հանդեպ վարվող թշնամական հիբրիդային պատերազմի տարր են։

Այն թշնամին կիրառում է մի քանի նպատակներով՝ ծանրաբեռնելու և ստիպելու Հայաստանի պատկան մարմիններին լրացուցիչ ռեսուրսներ ծախսելու, ստուգելու և գնահատելու դրանց աշխատանքի օպերատիվությունն ու արդյունավետությունը, մշտական խուճապի մեջ պահելու մեր հասարակությանը կամ բթացնելու դրա զգոնությունը և այլն։

Այս համատեքստում ակնհայտ է, որ հիբրիդային պատերազմի բաղադրիչ նշված թշնամական գործողությունը ոչ միայն պետք է չեզոքացվի, թե՛ դրա բացահայտման, և թե՛ հասարակության հետ ճիշտ աշխատանքի միջոցով, այլ նաև թշնամուն հասցվեն համարժեք, ավելի ցանկալի է՝ անզուգաչափ կանխարգելիչ և պատասխան հարվածներ։

Մենք՝ որպես ազգ և պետություն, պետք է, ի վերջո, սթափվենք և հասկանանք, որ չափազանց նենգ ու բարբարոս թշնամու հետ մշտական պատերազմի մեջ ենք, իսկ խաղաղություն կլինի միայն այն է դեպքում, երբ ջախջախենք այդ թշնամուն բոլոր մակարդակներում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031