Նույնիսկ անելանելի իրավիճակներում ընտրություն կա։ Եվ այսօր, երբ մեր հայրենակիցները կրկին իրենց տներն են կորցնում, նոր հայկական տարածքներ են հայաթափվում, մենք կարող ենք լինել այդ մարդկանց կողքին ու ցույց տանք իրենց և ամբողջ աշխարհին, որ հայկական մշակույթը ապրում է այստեղ ու միշտ է ապրելու։
Արմեն Նիազյանը, որպես հայ ստեղծագործող և «Միասին Աղավնոյում» փառատոնի կամավորական խմբի անդամ արդեն մի քանի օր է Աղավնոյում է, որտեղ հսկայական գործ է արել շատ կարճ ժամանակում, որ կազմակերպվի այս միջոցառումը։ «Միասին Աղավնոյում» փառատոնը մեր հողին հրաժեշտի խոսք չէ, այլ խոստում, որ հայկական երգն ու պարը նորից շուտով վերադառնալու են այստեղ։
«Միասին Աղավնոյում» մշակութային փառատոն
Կարդացեք նաև