Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կեղծ ահազանգի հեղինակը սպառնացել էր պայթեցնել նաև Ազգային ժողովի շենքը

Օգոստոս 16,2022 16:35

Այսօր ժամը 12․06-ից սկսած լարված իրավիճակ էր ստեղծվել Գյումրու հարկային տեսչության շենքում ու դրա մոտակայքում։ Քաղաքացին զանգահարել էր 911 ծառայություն՝ հայտնելով, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը:

Սակրավորները 3-4 ժամ շարունակ որոնողական աշխատանքներ էին իրականացնում՝ տարհանելով հարկայինի աշխատակիցներին ու փնտրելով պայթուցիկ նյութ։ Ոստիկանները քիչ առաջ պարզեցին, որ ահազանգը կեղծ է, հեղինակը 63-ամյա գյումրեցի է, որ եղել էր ալկոհոլի ազդեցության տակ։ Ըստ ոստիկանների, նա դեռ ամբողջապես սթափ վիճակում չէ։ Նա նշել է, որ ալկոհոլի ազդեցության տակ չի հասկացել՝ ինչ է անում։

Սակայն այդ նույն քաղաքացին շենքեր պայթեցնելու մասին իր ահազանգերը սկսել էր երեկվանից։

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, երեկ հարկայինի շենքը պայթեցնելու մասին ահազանգից բացի, նա զանգահարել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել Ազգային ժողովի շենքը։

Այսօր ոստիկանները հարց են ուղղել նրան, թե Ազգային ժողովի շենքն ինչո՞ւ էիր ուզում պայթեցնել, դա ի՞նչ կապ ունի Գյումրիի հետ, եւ նա պատասխանել է․ «Զանգեցի ոստիկանություն, հետո ջոկեցի, որ Ազգային ժողովի շենքը Երևանում է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031