Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացեք Տավուշ, տեսեք ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով. ներքին հրահանգ կա, ռուսական պոստերը դնում են՝ անկլավների հետ կապված». Աշոտյան

Օգոստոս 16,2022 15:59

«Մենք հերթական անգամ ապացուցում ենք, որ մենք պետություն չունենք: Աղավնոյի, Բերձորի դեպքերը եւ «Սուրմալուի» դեպքը մի բանի հետեւանք են՝ մենք չունենք պետություն, չունենք պետական ապարատներ: Անգամ կոորդինացիոն շտաբը, որ պետք է զբաղվեր փրկարարական, որոնողական աշխատանքներով, ստեղծվել էր պայթյունից 27 ժամ անց: Մարդկանց վիշտը, ցավը շահարկելը, դրա ֆոնի վրա նկարվելը, դրանից PR անելը դարձել է Նիկոլի фирменный ձեռագիրը»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա, իր դիտարկումից հետո միայն ընդունեցին, որ սգո օր պետք է հայտարարվի. «Երեկ ցերեկը, երբ ես բզեցի իրենց հանրային դաշտում, նոր խոսեցին այն մասին, որ կարող է սգո օր հայտարարեն, երբ ավարտվեն որոնողական աշխատանքները: Ինչու չէին ուզում հայտարարեին սգո օր, որովհետեւ սգո օրը կենտրոնացնում է ցավը: Իրենց պետք է ցավը ցրել: Իրենց պետք է մարդկանց «նարկոտիկի» վրա նստացնել, թե ամեն ինչ լավ է, ձեր փորը կուշտ է, ռուս IT-շնիկները եկել են, փող է ֆռռում Հայաստանում, տուրիստական սեզոն է, կգնաք Սեւան, Եգիպտոս, այսինքն, жизнь продолжается: Պետության բացակայությունը զգացվում է բոլոր ուղղություններում, վերցրեք նույն իրավիճակը բանակում, վերջին մեկ շաբաթվա մեջ 5 մահ ունենք բանակում՝ ոչ պատերազմական իրավիճակում: 5 ողբերգական դեպք է, 5 մահ»:

Աշոտյանի դիտարկմամբ, «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթուցիկներն, իհարկե, վտանգավոր էին, բայց Նիկոլ Փաշինյանն է իրական գոյաբանական ռումբը հայ ժողովրդի տակ. «Նա մեզ կզցրած վիճակում աշխարհին մատաղ անելու գործում քուրմ է աշխատում, նա քրմապետ է դարձել: Եվ այն իրադարձությունները, որոնք սրընթաց կեպով զարգանում են Բերձորի շուրջ, պետական դավաճանություն են: Անգամ եռակողմ հայտարարությունը իրագործելու գիտելիք, ցանկություն, հմտություն, թասիբ չունեն: Բերձորի հանձնումը նախատեսված չէ եռակողմ համաձայնությամբ»:

Ըստ Աշոտյանի, ամեն անգամ, երբ մենք մարսենք մի զոհաբերություն, Փաշինյանը պատրաստելու է նոր զոհաբերության, այդ թվում՝ Սյունիքի եւ Տավուշի. «Գնացեք Տավուշ, ֆռռացեք, տեսեք ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով. ամբողջ ժողովուրդը խոսում է այն մասին, որ ներքին հրահանգ կա ռուսական պոստերը դնում են՝ անկլավների հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031