Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասաց. «Իրար 500 անգամ զանգել են: Սկի սիրած զույգերը իրար այդքան sms չեն գրում, ինչքան Քըլըչն ու Ռուբինյանը պարզվում է իրար հետ սիլիբիլի են արել: 500 զանգ՝ կես տարվա մեջ, քանիսի՞ց եք տեղյակ, ի՞նչ են խոսացել: Անգամ հանդիպումներից հետո, որ դուրս է գալիս, մամուլի հաղորդագրությունները, այնտեղ ի՞նչ է գրված: Դրա փոխարեն սրանց հետ փոխկապակցված օլիգարխները հայ-թուրքական սահմանի երկայնքով փողեր է, որ առնում են, ներդրումներ է, որ անում են, լոգիստիկ կենտրոններ է, որ նախագծում են: Այսինքն, իրենք արդեն իրենց բիզնեսմեններին ասել են, որ այդ հողը թանկանալու է, գնացեք սա առեք ու այնտեղ բիզնես դրեք: Բոլորը գիտեն, գնացեք սահմանին ու հարցրեք՝ այդ հողերի գները ոնց է թռել, ով է առել՝ իրենց հետ շաղկապված օլիգարխներ: Հիմիկվանից հայ-թուրքական դավաճանական պրոցեսի վրա փարա են աշխատելու՝ մեր հաշվին, ձեր հաշվին ձեր զոհերի հիշատակի հաշվին, Ծիծեռնակաբերդի ու Եռաբլուրի հաշվին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ