Լրահոս
Օրվա լրահոսը

«Միացյալ ընդդիմությունը պետք է ժողովրդին առաջնորդի անուն տա՝ վարչապետի թեկնածուի անուն». Աշոտյան

Օգոստոս 16,2022 15:27

«Ես վստահ եմ, որ ժողովուրդը ընդդիմությունից անուն է սպասում: Միացյալ ընդդիմությունը պետք է ժողովրդին առաջնորդի անուն տա՝ վարչապետի թեկնածուի անուն»,- Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա, նախկին օրակարգը ինչ մոբիլիզացրել՝ մոբիլիզացրել է. «Մենք ունենք հսկայական կադրային բազա: Ընդդիմադիր ինտելեկտուալ պոտենցիալը Հայաստանում առաջին անգամ է մեր պատմության մեջ, որ հազարապատիկ գերազանցում է իշխանական ինտելեկտուալ կադրային ներուժը: Հիմա պետք է ժողովրդին տալ անուն: Ինչքան էլ ասենք, որ գաղափարի հետեւից պետք է գնալ, այս ամենին պետք է գումարել անուն, մեր ժողովուրդը սիրում է անուն: Պետք է տալ միավորող անուն, անուն, որը հավելյալ արժեք կստեղծի, համաժողովրդական ընդվզման պոտենցիալը կավելացնի»:

Թե ինչպես պետք է ընտրեն այդ առաջնորդին՝ Աշոտյանն ասաց, որ մեխանիզմները քննարկվում են. «Այն մանթրաշը, երբ աչքերիս դեմը տեսնում ենք ոնց է կորում Բերձորը, դրանից պետք է դուրս գանք: Այդ մանթրաշը չի կարելի պարպել մեր ճամբարային գզվռտոցի վրա: Մենք այդ փուլում չենք, որ հիմա սկսենք մեղավորներ ման գալ: Թեպետ եթե ինձ հարցնեք, ես էլ լիքը բան կարող եմ ասել: Իմ խնդրանքը, հորդորն ու կոչն է իրական ընդդիմադիր հայացքներ ունեցող մտավորականներին, քաղաքական գործիչներին, ակտիվիստներին՝ զերծ մնացեք ներընդդիմադիր բախումներ, ճամարտակություններ հրահրելուց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031