Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-ռուսական հարաբերություններում կա խորը կնճիռ, որը ոչ մի բոտոքսով չի հարթվի Նիկոլի օրոք». Արմեն Աշոտյան

Օգոստոս 16,2022 14:56

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «Հայ-ռուսական հարաբերություններում կա խորը կնճիռ, որը ոչ մի բոտոքսով չի հարթվի Նիկոլի օրոք: Խաղաղապահ զորքերի հետ կապված սրանք հայտարարեցին, որ մենք ռուսական կողմին փոխանցել ենք մեր առաջարկությունները: Ռուսական կողմն ասաց՝ մենք ոչ մի բան չենք ստացել: Սրանք հելան ասեցին՝ ո՞նց չեք ստացել, 21 թվի փետրվարին փոխանցել ենք: Այսինքն, 2022 թվի ամռան իրականության մեջ անպատասխանատվության, ջրիկության, տգիտության, տկարության հետեւանք չէ՞ արդյոք այն փաստը, որ դու քո ռազմավարական դաշնակցի հետ մտնում ես հանրային բանավեճի մեջ, լավ ես անում, ռազմավարական դաշնակիցը սրբության սրբոցը չի, որ չբանավիճես, բայց հղում ես անում մեկուկես տարի առաջ իրենց փոխանցված փաստաթղթին, որ ի՞նչ անես»:

Աշոտյանը նկատեց՝ հանրային դիսկուրսում ռազմագերիների, անհետ կորածների թեման ընդհանրապես չկա. «Մենք ունենք մի քանի հարյուր մեր հայրենակից, որոնք պատերազմից հետո չգիտենք որտեղ են, ինչ պայմաններում են, այս հասարակության մեջ ո՞նց են մեզ ստիպել, որ մենք անցնենք դիակների վրայով: Ինչի՞ ենք շրջանցում այն ցավը, որը մեր հայրենակիցներին է: Առաջ գոնե Փաշինյանը գնում էր Բրյուսել, մի տասը հոգու միջնորդական ջանքերով հետը դնում, ուղարկում էին հետ: Քանի՞ հանդիպում եղավ, որին չհետեւեց այդ հումանիտար քայլը Ադրբեջանի կողմից, այսինքն, միջնորդները նույնիսկ այդ հարցով չեն զբաղվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031