«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո անհետ կորած համարվող ՌԴ քաղաքացին ողջ է, տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«1959 թվականին ծնված ՌԴ քաղաքացի Լյուբով Գրիբովայի (Լյուբա Գրիբովա) անհետացման մասին տեղեկությունը չի հաստատվել: Նա ողջ և առողջ է»,- նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։