Լրահոս
Օրվա լրահոսը

Աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու նպատակով կատարեք հետևյալ քայլերը․ Քրիստինա Վարդանյան

Օգոստոս 16,2022 13:45

Բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու նպատակով՝ կատարեք հետևյալ քայլերը․

✅Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում։ Օրվա այս ժամին օդում սմոգի առավելագույն քանակն է։

✅Հնարավորինս քիչ դրսում եղեք, հատկապես շոգ ժամերին։

✅Եթե պետք է դուրս գաք փողոց, ապա թոքային, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդություններով տառապողները պետք է իրենց հետ վերցնեն անհրաժեշտ դեղամիջոցները։

✅Մի բացեք պատուհանները, հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում օգտագործեք օդորակման և օդի մաքրման համակարգեր:

✅Պատուհաններին կախեք խոնավ շորեր և պարբերաբար փոխեք։

✅Կատարեք բնակելի և աշխատանքային տարածքներում խոնավ մաքրում։ Օգտակար է նաև ջրով տարաներ դնել՝ օդի խոնավությունը բարձրացնելու համար։

✅Ողողեք քիթը և կոկորդը:

✅Օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունեք։

✅Սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը։

✅Եթե առկա է ծուխ՝ կրեք պաշտպանիչ դիմակներ, որոնք պետք է խոնավացնել, իսկ պատուհանների ու դռների բացվածքները խոնավ շորով մեկուսացնել։ ‼️Նյութի տարածումը շատ ցանկալի է։ ✅ Предупрежден-вооружен։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031