Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցությունն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի առնչությամբ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հարազատներ կորցրած ընտանիքներին, նաև ուժ ու տոկունություն մաղթում փրկարարներին։
Ես հայ ժողովրդի կողքին եմ»,- Twitter-ի իր էջում գրել է Վրաստանի նախագահը:
Կարդացեք նաև
Deeply saddened by the shocking explosion in #Yerevan. I express my deepest condolences to the families who have lost their loved ones, but also strength and resilience to the emergency workers. I stand with the people of Armenia.
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) August 16, 2022