Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. Առաջին հերթին մասնագիտական անպետքության նշան է. պետական ինստիտուտները չպետք է թույլ տան, որ Հայաստանում այսպիսի տեռորներ կամ աղետներ լինեն. «Հրապարակ»

Օգոստոս 16,2022 11:17

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

Արցախը ծանր վիճակում է: Բերձորն ու Աղավնոն հանձնվում են թշնամուն….

– Կատաստրոֆա է: Ինչ-որ բան հանձնել, նշանակում է` աղետ: Սա պարտության ակցիա է:

Իսկ հարցի լուծման Ձեր տարբերակը ո՞րն է:

– Պետք է հայտարարել, որ մենք դեմ ենք բոլոր տեսակի բռնապետություններին եւ նրանց դաշնակիցը լինել չենք կարող, անկախ նրանից, որ հանգամանքների բերումով մենք հարկադրված ենք որոշակի կայուն հարաբերությունների, օրինակ, մեր հարեւան կրոնապետություն Իրանի հետ: Սակայն պետք է բարձրաձայնել, որ մենք դեմ ենք այդ տեսակ խտրականությանը: Մենք պետք է հայտարարենք նաեւ, որ համաձայն չենք ռուս-թուրքական դաշինքին: Այսօր մենք մեր թշնամու դաշնակցի դաշնակիցն ենք: Սա պետք է ֆիքսենք ու հայտարարենք այդ մասին: Քանի դեռ Ռուսաստանը մեր թշնամու բարեկամն է, մեր բարեկամը լինել չի կարող:

Երեւանի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցածն էլ շատերը համարում են տեռոր, ոմանք էլ պնդում են, թե սա դժբախտ պատահար է: Հետաքրքիր է, Ձեր կարծիքով` ո՞րն է իրական վարկածը:

– Անկախ նրանից, թե դա տեռոր էր, թե ինչ էր, դա առաջին հերթին մասնագիտական անպետքության նշան է: Եթե տեռոր էր, ապա պետք է կանխվեր, եթե աղետ էր կամ անփութություն, եւս պետք է կանխվեր…. պետական ինստիտուտները չպետք է թույլ տան, որ Հայաստանում այսպիսի տեռորներ կամ աղետներ լինեն:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031