Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները շարունակում են ընդլայնվել ու քաղաքական հնչեղություն ստանալ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս կառույցին է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկումը: Պայմանագրի գնի որոշման համար հանձնաժողովը կուսակցություններից պահանջել եւ ստացել է աուդիտի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկությունները, որոնք տրամադրվել են աուդիտորական կազմակերպություններին՝ ներկայացնելու գնառաջարկներ:
Տեղեկացնենք, որ այսօրվա դրությամբ պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը, որի ընտրական ցուցակն ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի 2 տոկոսը: Այդպիսիք են իշխող «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ «Հայաստան» դաշինքը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։