Նախօրեին Աղավնոյի բնակիչներից մեկն այրեց իր տունը՝ 28 տարի ապրել է այնտեղ, իր հայրը մասնակցել է առաջին պատերազմին, բազմաթիվ հարազատներ է կորցրել։ «Ասում են՝ փոխհատուցում չեն տալու, որ այրենք։ Էլ ոչ մեկ մեզ չի կարող փոխհատուցել էս հողի համար։ Էսի եթե իմ երեխեն չի վայելելու, թուրքը չպիտի վայելի»,- նշել էր նա։
Հիշեցնենք, ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը 10 օր առաջ այցելել էր գյուղ, բնակիչներին հորդորել չայրել տները, հակառակ դեպքում փոխհատուցում չեն ստանա։ Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանին հարցրեցինք՝ պաշտոնյաները դեպքից հետո զրուցե՞լ են տունն այրած բնակչի հետ կամ այցելե՞լ են գյուղ՝ կանխելու շղթայական զարգացումները։ Չավուշյանը ասաց․ «Ես չգիտեմ՝ իր հետ զրուցել են, թե ոչ, մենք հիմա տեղափոխման հարցերով էնքան խառն ենք, որ չեմ կապվել իր հետ, տեղյակ չեմ։ Գիշերն այրել է ու գնացել։ Ես չեմ կարող ասել՝ ճիշտ է արել, թե սխալ, խնդրում եմ էս թեմայով չխոսենք: Հա, Խանումյանը նման բան էր հորդորել, բայց ես ո՛չ դատապարտելու եմ տղային, ո՛չ արդարացնելու»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում