Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչության մասին սո՞ւտ տեղեկություններ

Օգոստոս 15,2022 23:10

Միայն 2022 թվականի կտրվածքով ռումբերի տեղադրման վերաբերյալ արձանագրվել է առնվազն 11 ահազանգ: Մասնավորապես` Լևոն Տեր Պետրոսյանի կեցավայր (22.07, 14.08), մետրոպոլիտեն (20.06, 02.08, 14.08), «Զվարթնոց» օդանավակայան /17.03, 08.04, 21.04, 18.05, 08.06, 14.08/:

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որի նախաքննության կատարումը վերապահված է եղել քննչական կոմիտեին և ԱԱԾ քննչական դեպարտամենտին:
Նման ահազանգեր եղել են նաև նախկին տարիներին: Յուրաքանչյուր դեպքում ԱԱԾ-ն իր ողջ ներուժով և միջոցներով ձեռնամուխ է եղել դրանց հեղինակներին ու կատարման դրդապատճառները պարզելուն:

Կարող ենք փաստել, որ այդ ահազանգերն ամբողջապես եղել են սուտ, չի եղել գեթ մեկ դեպք, որ հաստատվի ռումբի առկայությունը: Դրանք կատարվել են տարբեր դրդապատճառներով: Մասնավորապես կատարողները խնդիրներ են ունեցել բանկերի, օդանավակայանի, տարբեր առևտրային կազմակերպությունների, պետական հիմնարկությունների կամ անձանց հետ ու այդ կերպ վրեժխնդիր եղել: Տեղի են ունեցել նաև դեպքեր, երբ զանգերի հեղինակները գործել են խուլիգանական դրդումներով, եղել են դեռահասներ, կամ անմեղսունակներ: Ունեցել ենք զանգեր, որոնք կատարվել են արտասահմանից, քողարկված աղբյուրից, որոնք նույնպես եղել են կենցաղային կամ խուլիգանական բնույթի:

Հայաստանում կատարված զանգերի պարագայում ԱԱԾ-ի ու ոստիկանության ջանքերով գրեթե հարյուր տոկոսով բացահայտվում էին նման դեպքերը, դրանց հեղինակները ենթարկվում էին քրեական պատասխանատվության: Անմիջապես հանրայնացվում էր տեղի ունեցածը, բացահայտված անձը, որպեսզի քաղաքացիները գիտակցեին արարքի հասարակական վտանգավորությունը, բացահայտման ու պատժի անխուսափելիությունը:

Այսօր իրավիճակն այլ է: Նման հանցագործությունները կամ չեն բացահայտվում, կամ բացահայտվելու դեպքում բավարար չափով չեն հանրայնացվում, ինչն արդարացիորեն առիթ է տալիս շահարկումների, խուճապային տրամադրությունների, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածման:
Խուճապային տրամադրությունները կանխելու համար ևս մեկ անգամ փաստում ենք, որ այս տարիների ընթացքում ռումբերի տեղադրման մասին հնչեցված տեղեկությունները եղել են սուտ, երբեք չեն հաստատվել, հիմնականում ունեցել են կենցաղային դրդապատճառներ:

Իրավապահ մարմիններն, այդ թվում ԱԱԾ-ն պարտավոր են սպառիչ տեղեկատվություն տրամադրել հանրությանն այն մասին, թե ինչ են պարզել արձանագրված նախորդ դեպքերի հետ կապված, ովքեր են զանգերի հեղինակները և ինչ նպատակով են կատարվել: Այլապես շարունակվելու է ստահոդ լուրերի տարածումը, հասարակությունը գտնվելու է լարվածության մեջ: Ասվածի ուղիղ վկայությունն է օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրային կենտրոնում կատարվածը, որը մարդիկ կապում են նախորդ օրերին ու նույն օրը հնչեցված կեղծ ահազանգերի հետ, այդ առթիվ տարբեր կասկածներ են հնչեցնում, իրականությանը մոտ կամ անարժանահավատ լուրեր տարածում: Ակնհայտորեն սա գալիս է նաև պետական կառույցների նկատմամբ վստահության, կոմպետենտության պակասից, ոչ թափանցիկ գործունեությունից:

ԱԱԾ պահեստազորների սպաների միություն ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031