ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ՖԲ էջում, անդրադառնալով այսօր երեկոյան որոշ ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում տարածվող տեղեկություններին, որ փլատակներից ողջ քաղաքացի է դուրս բերվել, գրել է.
«Տեղեկատվություն է տարածվում, որ փլատակներից քաղաքացի կամ քաղաքացիներ են դուրս բերվել։ Հայտնում եմ, որ փլատակներից լսվել է ձայն, այդ հատվածում ևս աշխատանքներ են իրականացվում քաղաքացուն կամ քաղաքացիների դուրս բերելու ուղղությամբ։
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել»։