Aravot.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Հ. Ե.-ն և հայտնել, որ նույն օրը ժանը 21.20-21.30-ն ընկած ժամանակահատվածում Այգեստանում կայանված իր «Օպել Աստրա» մեքենայի հետևի համարանիշը գողացել են: Դեպքի վայր են մեկնել քննիչն ու փորձագետը: Փաստաբանից ընդունվել է հաղորդում:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն: