Haqqin.az-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այսօր, թե անհայտ անձինք այրել են Լաչինի անտառները՝ հղում տալով տելեգրամյան ալիքներում հայտնված տեսանյութին:
Թեեւ տեսանյութից էլ էր պարզ երեւում, որ ճամփեզրի մի փոքր հատվածի խոտածածկ հատվածն է ընդամենն այրվում, սակայն Aravot.am-ը զրուցեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ:
«Անտառ, որպես այդպիսին, չի հրդեհվել, հրդեհը եղել է ճամփեզրի չոր խոտածածկի մասում: Ասել, թե ով է հրդեհել, տրամաբանական չէ, որովհետեւ այս շոգ եղանակին կարող էր ճամփի անցորդի ծխախոտի մնացորդից էլ լինել: Ամեն դեպքում՝ հրդեհը ժամանակին մարվել է հրշեջների կողմից, որեւէ խնդիր չկա: Որեւէ ենթակառուցվածք չի վնասվել այդ հրդեհից»,- ասաց քաղաքապետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ