Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Ցավակցական ուղերձը հրապարակվել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:
«Խորապես վշտացած ենք Երեւանում տեղի ունեցած ավերիչ պայթյունից։ Մենք մեր խորին ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին: Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշել է նախարարությունը:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես ցավակցել է. «Մտահոգված ենք Երևանում ավերիչ պայթյունով, որն առնվազն մեկ մարդու մահվան պատճառ է դարձել: Խորապես ցավակցում ենք հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը, տուժածներին մաղթում ենք շուտափույթ աշխատանք, իսկ փրկարարական խմբերին՝ հաջողություններ իրենց ջանքերում»,- մասնավորապես ասված է Հունաստանի ԱԳՆ-ի ուղերձում:
Կարդացեք նաև
Following w/ concern the aftermath of the devastating explosion in Yerevan, #Armenia, where at least one person lost his life.Our deepest sympathies to his family & the people & Gov't of Armenia and wishes for a swift recovery to the injured & success in the rescue teams' efforts pic.twitter.com/Eul8Wg3CgY
— Υπουργείο Εξωτερικών (@GreeceMFA) August 14, 2022