Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին. «Երևանում հզոր պայթյունի մասին լուրերը ցնցում են. ցավակցում ենք ողբերգության զոհերի ընտանիքներին և ընկերներին։
Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և համերաշխություն ենք հայտնում մեր հայ ընկերներին այս դժվարին պահին», – ասվում է Վրաստանի ԱԳՆ թվիտերյան գրառումում։
ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը նույնպես ցավակցություն է հայտնել. «Հայաստանում Չինաստանի դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին», – նշված է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի ցավակցական հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
News about a massive explosion in #Yerevan, Armenia is shocking. Our condolences to the families & friends of the victims of the tragedy. We wish swift & speedy recovery to all those injured & stand in solidarity with our Armenian friends in this difficult time! @MFAofArmenia
— MFA of Georgia (@MFAgovge) August 14, 2022