Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանին` «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:
Յուրի Վորոբյովը զորակցություն է հայտնել զոհերի հարազատներին եւ բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ