Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի՛ քաղաքացիներ,
Այս պահին տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում:
Նշեմ, որ շուտով ևս դուրսգրումներ կլինեն:
Կարդացեք նաև
Ցավակցությունս եմ հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին….Համբերություն բոլորիս…
Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր բժիշկներին, փրկարարներին, մեր կամավորներին, որոնք, համախմբելով ուժերը, փորձում են անել հնարավորինն ու անհնարը կյանքեր փրկելու և անհետ կորածներին շուտափույթ հայտնաբերելու համար: