Ermenihaber. Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել:
Twitter-ում արված գրառման մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանի մայրաքաղաք Երևանի առևտրային կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով մահացել է 6 հոգի, 16-ի հետ կապ հաստատել չի լինում, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի ժողովրդին ցավակցություններս եմ հղում»: