Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երեւանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի կապակցությամբ։
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք խորին ցավակցությունս Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ:
Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել մահացածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին»,- ասված է Պուտինի ցավակցական հեռագրում։