Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Զերծ կմնամ որեւէ մանիպուլյատիվ ու զրպարտող մեղադրանքի անդրադառնալուց». Քրիստինե Վարդանյանը՝ Աղավնո այցի եւ Արցախը լքելու ընդդիմադիրների իբր արած հորդորի մասին

Օգոստոս 15,2022 14:34

Այս օրերին իր ընտանիքով Աղավնոյում է գտնվում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը: Նա համոզված է, որ եթե 500 հոգի լինի Աղավնոյում, այն չի հանձնվի Ադրբեջանին: Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե Աղավնո այցելած ՀՀ ընդդիմադիր պատգամավորները իրեն հորդորել են գնալ Աղավնոյից. «Եկել են այստեղ, որ համոզեն, որ սա չի աշխատելու: Ոչ մեկը չի հավատում դրա արդյունավետությանը: Ես խորապես համոզված եմ, որ իրականում որեւէ մեկը նպատակ չունի Արցախը պահելու, ոչ թե կենացային մակարդակով, այլ՝ իրականում: Որովհետեւ բոլորի առաջին խոսքն է եղել, բոլորը եկել են ու ասել, թե սա ինչի չի աշխատի: Սա քայլ է, որը 180 աստիճանով կարող է բեկել իրավիճակը, չեն ասում՝ եկեք ուղղենք, շտկենք, մի բան անենք: Բոլորն եկել են ասելու՝ ընդհանրապես չի աշխատի, եկեք սուսուփուս միասին գնանք այստեղից: Չեն էլ ասում՝ բնակչությանն եք վտանգում, եկել են համոզեն, որ ես հետ կանգնեմ: Արգումենտները լսելուց հետո որեւէ մեկը չի ասել, որ դա չի կարող աշխատել: Արգումենտները լսելուց հետո եղել են նաեւ այսպիսի ցավոտ պատասխաններ, որ ասել են՝ դե հա, հնարավոր է, բայց երկու ամիս էլ պահեցինք, բա հետո՞: Հետո ինչ է լինելու: Այսինքն, մենք մեր հողի, մեր պետականության նկատմամբ մեր վերաբերմունքն ունե՞նք, թե՞ չունենք: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ իշխանության եւ ընդդիմության համատեղ ջանքերով համակարգված ձեւով Արցախը հանձնվում է: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ու բոլորին կբացատրեմ՝ ինչու: Միայն գործողությունների բացակայությունը դա ապացուցում է, չհաշված, թե ես ինչ եմ տեսել այս մի քանի օրվա ընթացքում, ինչ վերաբերմունք եմ տեսել»:

Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը եւ Քրիստինե Վարդանյանը՝ Վարդավառի տոնակատարության ժամանակ

Այս առնչությամբ մենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանից ճշտեցինք՝ օրեր առաջ դուք այցելել եք Արցախ, Սուրեն Պետրոսյանի հետ հանդիպե՞լ եք, ի՞նչ խորհուրդ եք տվել նրան, որ կարծում է՝ ընդդիմադիրների եւ իշխանության համատեղ ջանքերով Արցախը հանձնվում է, կոնկրետ ի՞նչ եք խոսել նրա հետ: Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե, այցելել եմ Աղավնո։ Իմ եւ իմ գործընկերների՝ Արցախ այցելությունները պարբերական են ու բնական է, որ այսպիսի իրավիճակում առաջին բաներից մեկը, որ արել ենք Աղավնո եւ Բերձոր այցելությունն է։ Բացի այցելությունից, ամենօրյա եւ մշտական կապ եմ պահպանում Աղավնոյի գյուղապետի հետ՝ ցանկացած հարցում օգնելու պատրաստակամությամբ։ Այս հարցում իմ դիրքորոշումը շատ պարզ է․ առանց ավելորդ աղմուկի հնարավորինս օգտակար լինել այնտեղ, որտեղ կարող եմ և չխոչընդոտել որեւէ մեկին, ով ինչ-որ գաղափարներ ունի եւ կարծում է, որ դրանք կարող են օգտակար լինել։ Այս համատեքստում զերծ կմնամ որեւէ մանիպուլյատիվ ու զրպարտող մեղադրանքի անդրադառնալուց, փոխարենը մեր բոլոր մտահոգ քաղաքացիներին կխնդրեմ որեւէ բանով օգտակար լինելու ցանկության դեպքում կապը պահպանել գյուղը պահած եւ վերաբնակեցրած գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031