«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ ընկերներին։
Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», – ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր խորին ցավակցություն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
ԱԻՆ-ի և իրավիճակին արագ արձագանքած մյուսների ջանքերն արժանի են գովասանքի:
Կարդացեք նաև
Կիսում ենք կորստի ցավը և մեր զորակցությունը հայտնում իրենց կորուստը սգացողներին», – ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։