Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գայանե Աբրահամյան. Այո՛, եթե չլիներ կոռուպցիա՝ անվտանգային, հակահրդեհային հնարավոր բոլոր համակարգերը կգործեին ու գոնե այս առումով մեր անվտանգությունը կապահովվեր

Օգոստոս 15,2022 11:54

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Թերեւս, պատերազմից հետո պետական կառավարման ձախողումների մասին խոսելն անիմաստ է, բայց նման դժբախտությունները հերթական անգամ մեր երեսին են շպրտում ոչ միայն հանրային ու պետական կառավարման պատասխանատու օղակների անգործության, այլ նաեւ կամ ավելի շատ հենց ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ հետեւանքները, այո՛, եթե չլիներ կոռուպցիա` անվտանգային, հակահրդեհային հնարավոր բոլոր համակարգերը կգործեին (չեմ խոսում ընդհանրապես նման պահեստի թույլտվության հարցի մասին) ու գոնե այս առումով մեր անվտանգությունը կապահովվեր։

Գրեթե վստահ եմ, որ սրա համար ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու, մարդկային կյանքն ու առողջությունը զրո արժեք ունի, օրվա հացը վաստակող աշխատակիցների կամ խանութների տերերի միլիոնների կորուստն էլ թերեւս կրկին կմնա պետության` բոլորիս` հարկատուներիս ուսերին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031