Ուշադրություն
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 15-18-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոստոսի 15-18-ին սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Երևան քաղաքում՝
Կարդացեք նաև
Օգոստոսի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-ի ցերեկը կբարձրանա ևս 1-3 աստիճանով:
Երևան քաղաքի օգոստոսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 37.5°C (2006թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 13.1°C (1975թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.9°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ