Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալն այն է, որ ամոթանք տվողը մեզանից մեկը չէ՛ր. «Երազ» այգում «տժժացող» մարդիկ օրենք չեն խախտել, բայց խախտել են հանրային բարոյականությունը. Ռուբեն Մելիքյան

Օգոստոս 15,2022 11:20

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

«Երազ» այգում «տժժացող» մարդիկ ոչ մի օրենք չեն խախտել, բայց կոպիտ կերպով խախտել են ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Երբ սգո օր հայտարարվի, ու ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ արգելվեն հանրային վայրերում զվարճանքի բոլոր միջոցառումները, ապա նման արարք կատարողներն արդյո՞ք գործած կլինեն ավելի մեծ մեղք, քան ԱՅՍՕՐ «Երազում» տժժացողները։ Վստահ եմ՝ ո՛չ։ Նույն ծանրության մեղք կլինի։ Ավելին, այսօրվա մեղքը նույնիսկ ավելի ծանր է, որովհետև դեռ մարդիկ կան փլատակների տակ։

Ինչո՞ւ է այդպես: Որովհետև «չգրված օրենքները» (նույնն է թե՝ հանրային բարոյականությունը) գրված օրենքներից ավելի ցածր չեն։ Դրանք, պատկերավոր ասած, «պաշտոնական օրենքների» պատվանդանն են։

Հանրային բարոյականության կենսագործումը կատարվում է ԱՄՈԹԱՆՔԻ միջոցով, և այն ռուս աղջիկն ընդամենը դա էր կատարում։ Ճիշտ էր անում։ Սխալն այն է, որ ամոթանք տվողը մեզանից մեկը չէ՛ր։

Արդյոք մենք կորցրե՞լ ենք մեր «չգրված օրենքների», մեր հանրային բարոյականության պահապանը լինելու ունակությունը։ Հուսով եմ՝ ոչ։ Հուսով եմ՝ դեռ ունենք սթափվելու ու մեր արհավիրքների հիմքը՝ բարոյականության ճգնաժամը հաղթահարելու շանս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031