Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը շարունակվելու է դեռ երկար, որովհետեւ դեռ երկար է շարունակվելու հիբրիդային երրորդ աշխարհամարտը, երբ ուժեղներից բոլորը բոլորի դեմ են, ու բոլորը բոլորի թիկունքում:
Հայաստանի իրավապահ համակարգը պետք է բազմապատիկ աչալուրջ եւ արդյունավետ զբաղվի իրավակարգի եւ հանրային անվտանգության ապահովման իր գործով:
Հանուն Հանրապետության կուսակցության անունից բերում ենք մեր անկեղծ ցավակցությունները նախօրեին Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և կազդուրում։
Մեր հայրենիքի համար այս ճակատագրական պահին համայն հայ ժողովրդին՝ մեզ բոլորիս, մաղթում ենք ողջամտություն, խոհեմություն և աչալրջություն։
Կարդացեք նաև
Արման Բաբաջանյան
Հանուն Հանրապետության կուսակցության Նախագահ
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և ընտանիքներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին և ուժ ու կորով մեր ազգին, որպեսզի այս բարդ, վճռորոշ և ճակատագրական օրերին էլ կարողանանք մեր մեջ ուժ գտնել և ոտքի կանգնել:
«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյան
Երեկվանից մեծ տագնապով ու սրտի անասելի ցավով հետևում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Խորը կսկիծով իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում, մեծ հավատով աղոթում անհետ կորածների ճակատագրի համար:
Աստված պահապան մեզ բոլորիս. . .
Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ