«Սուրմալու» առեւտրի կենտրոնում հզոր պայթյունի հետեւանքով առաջացած քաոսային իրավիճակը լուսաբանելու նպատակով շտապ դեպքի վայր մեկնած Aravot.am-ը մի պահ նկատեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ փորձեց նրանից տեղեկանալ, թե ինչ վարկածներ են շրջանառվում տեղի ունեցածի մասին:
Սակայն պաշտոնյան անարձագանք թողեց հարցը, իսկ թիկնապահները, նրանց մեջ նաեւ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, արգելեցին մոտենալ Ալեն Սիմոնյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ