Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնության աղջիկների մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը մրցավարների միաձայն որոշմամբ բացահայտ առավելությամբ հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սամա Մուստաֆայեւային:
Դեռ առաջին ռաունդում մրցավարը ադրբեջանցու նոկդաուն է գրանցել, ինչից հետո Համեստը շարունակել է հարվածների տարափը: Դրանք հանգեցրել են նրան, որ ռինգի մրցավարը երրորդ ռաունդում եւս մեկ նոկդաուն է արձանագրել: Իսկ մենամարտի ավարտին հաղորդավար մրցավարը հայտարարել է մեր աղջնակի վստահ հաղթանակը 5:0 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ