«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կա փլուզում: Այս պահին հայտի է 1 զոհի մասին եւ կա 35 տուժած: Մեկի վիճակը ծանր է գնահատվում: 11-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն, 22-ը թեթեւ աստիճանի վնասվածքներ են ստացել: Տուժածներին փրկարարների օգնությամբ հանել ենք փլատակների տակից ու տեղափոխել հիվանդանոցներ»,- քիչ առաջ տեղեկացրեց ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, նաեւ որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում. «Ծավալները շատ մեծ են»,- ասաց պարոն Գասպարյանը՝ հավելելով, որ հստակ չի կարող ասել, թե երբ աշխատանքները կավարտեն: Դեպքի վայրում աշխատում է մոտ 20 մարտական հաշվարկ: Փրկարար ծառայության աշխատակիցներից կան ծխահարվածներ, որոնց բուժօգնություն է տրամադրվել:
Ուշագրավ է, որ քաղաքացիական անձինք փորձում են ձեռքի տակ եղած միջոցներով՝ դույլերով ու թասերով պայքարել կրակի դեմ: Բայց հրավառ նյութերը բավականին շատ են ու ամեն րոպե նոր պայթյուն ու նոր օջախներ են հայտնվում, ինչին հաջորդում են փլուզումները: Քաղաքացիներից մեկը բաժանում էր ձեռնոցներ ու խնդրում մարդկանց օգնել փլատակները հանել:
«Սուրմալուի» տարածքում էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ իր անվտանգության աշխատողների հետ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ