Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 14-ին Ամարասի վանական համալիրում մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագին։
Երկրի ղեկավարը պատարագից հետո ներկա է գտնվել նաև խաղողօրհնեքի արարողությանը, ողջունել օրվա խորհրդի առթիվ վանքի հարակից հատվածում շրջանային վարչակազմի կողմից կազմակերպված բերքի հյուրասիրության մասնակիցներին։
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ