Լրահոս
Օրվա լրահոսը

Անպաշտպան ու տնազուրկ հայը հերթական անգամ իր մաշկի վրա զգաց ոչ այնքան թշնամու, որքան սեփական իշխանության դաժան հարվածի ծանրությունը. Սենոր Հասրաթյան

Օգոստոս 13,2022 23:32

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա, որը պետական մակարդակով նախաձեռնելով Բերձորի կամ Աղավնոյի հանձնումը, նույն «հետևողականությամբ» անընդունակ եղավ իրականացնել տեղահանվող բնակչության գոնե կազմակերպված տարհանումը…

Արդյունքում՝ անպաշտպան ու տնազուրկ հայը՝ մնալով բախտի քմահաճույքին, հերթական անգամ իր մաշկի վրա զգաց ոչ այնքան թշնամու, որքան սեփական իշխանության դաժան հարվածի ծանրությունը…

Հ.գ.-Ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու թիվ մեկ հրամայականը մեր ավերված պաշտպանության վերականգնումն է: Իսկ վերականգնել պաշտպանությունը, նշանակում է նախևառաջ ունենալ ազգակենտրոն ու համարձակ իշխանություն: Խնդրի ողջ բարդությունը կայանում է նրանում, որ այս երկուսի բացակայության պայմաններում մենք չունենք նաև ժամանակ…

Փրկության բանալին մտածող ՀԱՅԻ ձեռքում է, որը, ցավոք, իր ողջ ներուժով հանդերձ, դեռ շարունակում է նիրհել անորոշության մեջ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031