ՌԴ-ն պարտվում է ու, իմ կարծիքով, այդ պատճառով է Ադրբեջանը ջանում արագացնել նոյեմբերի 9-ի գործընթացը։ Միայն այն, որ Ալիևը ասում է, իբր հայերը ձգում են, որ ժամանակ շահեն, իսկ ժամանակը Հայաստանին ոչինչ չի տա ու Ադրբեջանին է օգուտ, ի ցույց է դնում նրա իսկական վախերը։
Եթե տարի ու կես այս թե այն կողմը նշանակություն չունի, փաստաթղթում էլ կոնկրետ ժամկետը նշված է, ի՞նչ իմաստ ունի ռուսների հետ նույնանալու և պայմանավորվածություն ունենալու հիմնավորումներ տալ աշխարհին: Առավել ևս, եթե իրոք ժամանակը Ադրբեջանի օգտին է աշխատում։
Վստահաբար Ալիևը կանխատեսում է ՌԴ ազդեցության թուլացումը միջազգային ասպարեզում և արագ ուզում է պոկել մինչ այդ ունեցած պայմանավորվածության մաքսիմումը։ ՀՀ-ն, ցավոք, այդ մոտեցմանը հակադրվելու գործուն ներուժ այս պահին չունի, բայց դա չի նշանակում, որ հետո էլ չի ունենա։ Համոզված եմ, որ ռուս-թուրքական սեպարատ խաղը շատ թանկ է նստելու, և՝ առաջին հերթին Ադրբեջանի ու Ալիևի վրա: Խնդիրը միայն ժամանակինն է, կարևորը՝ ոչ հեռու ժամանակինը։ Մեզ հիմա բազմազգ խաղաղարարների հարց է լուծել պետք Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ինչն էլ ՀՀ իշխանությունը, իմ կարծիքով անում է։
Ակնհայտ է, որ անգամ ի հակադրություն պուտինյան ԱԳՆ-ի, մերոնք Մինսկի խմբում և միջազգային հարթակներում կարգավիճակի քննարկման անհրաժեշտությունը պահում են ու, իմ կարծիքով, Բերձորը, Աղավնոն, Մեղրիի անցակետերը այդ պահվածքի արձագանք են։ Համոզված եմ, որ պետք է ամուր պահել հարցի միջազգային հարթակներում լուծելու մոտեցումը, որովհետև ժամանակը մեր և ոչ թե ռուս-թուրքական տանդեմի օգտին է։
Երանի Վազգենի գործը շարունակողը լինեիր։ Վազգենը ապրում էր Հայրենիքին միաձույլ և Վազգենի զոհվելուց հետո Հայրենիքն սկսեց կաղալ, իսկ վերջին պատերազմից հետո ծանր տնքում է։ Իսկ դու բավարարվում ես միայն մանր-մունր տեսակետներ հայտնելով և անընդհատ արդարացնում ես պարտված իշխանության պարտվողական կուրսը, հավաստիացնելով “ինչն էլ ՀՀ իշխանությունն իմ կարծիքով անում է” հովանավորչական քո տեսակետով։
Փորձիր պատկերացնել, թե ինչ կասեր և ինչ կաներ Վազգենը հիմա, եթե կենդանի լիներ։ Նույնը փորձիր անել դու, հերոսի եղբայր։
Մինչև պատերազմն էլ Նիկոլը ու իր իշխանությունը ամեն ինչ ճիշտ էր անում ըստ Արամ Զավենիչի, Ստյոպա Սաֆարյանի ու նմանատիպ նիկոլամետ էքսպերտների։
Արդյունքում ունեցանք պատերազմ ու խայտառակ պարտություն։