Լրահոս
Օրվա լրահոսը

«Արզնի առողջարանի» տնօրենը՝ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը, առողջարանի սենյակներից մեկում տղամարդու դի է հայտնաբերել․ Shamshyan.com

Օգոստոս 13,2022 19:47

Երեկ՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում «Արզնի առողջարան» ՓԲԸ տնօրեն, Երևանի բնակիչ 71-ամյա Արարատ Մահտեսյանը ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ օգոստոսի 11-ին, ժամը 15։00-ի սահմաններում ինքը առողջարանի 221 սենյակում բազմոցին նստած վիճակում հայտնաբերել է տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 67-ամյա Գագիկ Հարությունյանն էր։ Արդեն տեղում Ա. Մահտեսյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ այդ օրը մահացածի հարազատներից 4-5 հոգի ժամանել են առողջարան և սկսել հայհոյախառն գոռգոռոցներով ահաբեկել բոլորին, վիրավորել աշխատակիցներին և հանգստացողներին, հայհոյանքներով նետվել դիտողություն անողի վրա և բռունցքներով հարվածել 3-րդ հարկի դռներին և պատերին՝ ինչպես անորոշ, այնպես էլ հասցեագրված հայհոյանքներ հասցրել նրանց:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031