Ուշադրություն
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 14-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-6 աստիճանով։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Կարդացեք նաև
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 13-18-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Օգոստոսի 13-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 13-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ