Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին խնդրեց մեկնաբանել նախարարությունում շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալակիր Հայաստանի տղամարդկանց հավաքականին ոսկե մեդալներով պարգեւատրման ժամանակ իր այն արտահայտությունը, թե տղաները ապացուցեցին, որ թիմում կարեւոր չէ վառ աստղի առկայությունը, երբ Լեւոն Արոնյանը նոր է հեռացել հավաքականից:
«Լրացուցիչ մեկնաբանելու բան չկա: Մեր հավաքականը հավասարազոր տղաների ընտրանի էր: Առաջին մեծության վառ աստղեր չկային 2700 գործակցով, բայց տղաներն ապացուցեցին, որ եթե համերաշխ, իրար զգացող, միասին թիմային ոգով պայքարող շախմատիստներ են, կարող են այսպիսի հզոր արդյունքի հասնեն»,-պատասխանեց Կարեն Գիլոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ