Լրահոս
Օրվա լրահոսը

Արեն Դեյիրմենջյանը նշանակվել է Հայաստանում AMAA-ի նոր ներկայացուցիչ

Օգոստոս 13,2022 13:54

AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը հայտարարեց Արեն Դեյիրմենջյանին Հայաստանում AMAA-ի նոր ներկայացուցիչ նշանակելու մասին, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. սեպտեմբերի 1-ից:

Արեն Դեյիրմենջյանը երեք տարի առաջ տեղափոխվեց իր ծննդավայր Բեյրութից՝ միանալու Բաղրամյան պողոտայի վրա գտնվող Երեւանի գլխամասային գրասենյակին՝ որպես Հայաստանում AMAA-ի ներկայացուցչի տեղակալ:

Արենի՝ հավատքով անցած անձնական ուղին, ինչպես ինքն է ասում, նրան տարավ «արթնության ճանապարհով», ինչը մղեց Արենին՝ թողնել իր տան հարմարավետությունը եւ ուղեւորվել դեպի անհայտություն՝ ճշմարիտ իմաստ եւ նպատակ գտնելու համար:

2013 թ. Բեյրութի Ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո ստանալով լանդշաֆտային ճարտարապետության բակալավրի աստիճան՝ Արենը միացավ Լիբանանում իր ընտանիքի արտադրական բիզնեսին: Նա խորապես ներգրավված է եղել նաեւ Աշրաֆիեի Հայ Ավետարանական եկեղեցում՝ որպես երիտասարդական խմբի գլխավոր առաջնորդ եւ քրիստոնեական «Ջանից» ընկերակցության անդամ: 2016 թ. նա շարունակեց ուսումը Մոնտրյոյում (Շվեյցարիա), որն ավարտեց 2018 թ.՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

Մեկ տարի անց, երբ իրեն առաջարկվեց AMAA-ի Հայաստանի ներկայացուցչի տեղակալի պաշտոնը, Արենը մտածեց, որ ճիշտ ժամանակն է ընտանիքին պատկանող արտադրական ընկերությունից դուրս գալ եւ իր ղեկավարման փորձառությունն ու հոգեւոր աճը ծառայեցնել բարեգործական եւ քրիստոնեական առաքելության իրագործմանը։

Որպես Հայաստանում AMAA-ի ներկայացուցչի տեղակալ՝ Արենի ամենօրյա պարտականությունների մի մասը ներառում էր շինարարական նախագծերի վերահսկումը, ֆինանսական թիմի հետ կապը, բյուջեի եւ դրամաշնորհային առաջարկների պատրաստումը:
Արենը նաեւ պարբերաբար այցելում էր AMAA-ի տարբեր գրասենյակներ Հայաստանում եւ Արցախում՝ ավելին իմանալու յուրաքանչյուր տարածաշրջանի համայնքների կարիքների մասին: Նա սերտորեն համագործակցել է AMAA-ի Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի հետ՝ ռազմավարությունները նախանշելու, ինչպես նաեւ շահագրգիռ կողմերի հետ ընթացիկ եւ նախկին ծրագրերը գնահատելու համար:

Արենը երաժիշտ է, ստացել է դասական եւ ջազ դաշնամուրի գիտական ​​աստիճան եւ նվագել է «Նոր երգ» քրիստոնեական նվագախմբում։ Ազատ ժամանակն անցկացնում է՝ դաշնամուր նվագելով, վայելելով Հայաստանի հարուստ երաժշտական աշխարհը, ճամփորդելով, մարզվելով, ընթերցելով եւ համտեսելով տարատեսակ խոհանոցների ուտեստներ:

Նրա ծառայության մղիչ ուժը մնում է հնազանդությամբ ջանալ՝ իրագործելու այն, ինչ Աստված դրել է իր առջեւ:

«Ես խանդավառ եմ Արեն Դեյիրմենջյանի՝ Հայաստանում AMAA-ի ներկայացուցիչ նշանակմամբ: Արենը նվիրվածություն է ցուցաբերել եւ մեծ եռանդով աշխատել է՝ Հայաստանում AMAA-ի առաքելության առաջխաղացման համար». նշում է AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը: «Մենք համոզված ենք, որ նրա ղեկավարման փորձը եւ հոգեւոր հասունությունը կնպաստեն AMAA-ի գործունեության առաջխաղացմանը Հայաստանում եւ Արցախում»:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031