Բուն Հայոց 4514 թվականի տարեմուտին (2022թ. օգոստոսի 11) Կարին Տոնոյանը բարձրացավ Հայոց սրբազան Մասիս լեռան գագաթը։
Կարին Տոնոյանի վերելքը ծովի մակարդակից 5165 մետր բարձրություն տեղի է ունեցել որդու՝ 44-օրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական արտահագուստով՝ որպես ուխտ նրա և հայրենիքի պաշտպանության, հայ ժողովրդի ազատության ու հայոց հողահավաքման համար սեփական կյանքը զոհաբերած բազմահազար քաջորդիների սրբազան գործի շարունակման։
Վերելքն Արարատի գագաթ խորհրդանշում է ինչպես հայոց ազգային նպատակի գոյությունը, այնպես էլ այդ նպատակը սեփական կյանքի նպատակ դարձնելու յուրաքանչյուր արժանապատիվ հայի հանձնառությունը, հանուն այդ նպատակի դժվարություն ու նեղություն կրելու պատրաստակամությունը։
5165 ՇԱՐԺՈՒՄ
Կեցցե Կարին Տոնոյանը։ Նա հերոսածին մայր է և ազգային ճիշտ արժեհամակարգով լեցուն սկզբունքային հայ կին։ Խոնարհվում եմ հայ հերոսի նկարով եռագույնը Մասիսի գագաթը հասցրած մոր առջև։